Եվգենի Պետրոսյանի սիրուհին պատասխանել է իր արտաքինի մասին գլխավոր հարցին

0

30-ամյա Տատյանա Բրուխունովան՝ 73-ամյա Եվգենի Պետրոսյանի օգնականը եւ սիրուհին, պատասխանել է հետեւորդների՝ իր արտաքին տեսքի մասին գլխավոր հարցերից մեկին։ Հարցին՝ ինչու դիմահարդարման համար կոսմետիկ միջոցներ չի օգտագործում, Տատյանան պատասխանել է, որ չի ցանկանում իրեն անհարմարություն պատճառել։ «Ինձ հարմար է առանց կոսմետիկայի։ Ես աշխատում եմ մաշկիս վրա՝ դեկորատիվ կոսմետիկա չօգտագործելու համար»,- պարզաբանել է Բրուխունովան։

Պարզվել է, որ նա նախկինում բշտիկների հետ կապված խնդիր է ունեցել, սակայն մի քանի տարի առաջ բախտը բերել է։ Տատյանան ծանոթացել է լավ կոսմետոլոգի հետ, ով իրեն օգնել է ազատվել բորբոքումից։ Այժմ Պետրոսյանի օգնականն անհրաժեշտ չի համարում ինչ–որ բան թաքցնել իր դեմքին եւ այն զրկել բնական գեղեցկությունից։

«Տանյուշա, դուք հրաշալի եք, մնացեք նա, ով կաք։ Ձեզ նմաններն այժմ հազվադեպ են հանդիպում, մի լսեք ցանկացած հիմարություն։ Երջանկություն ձեզ», «Ես հիացած եմ ձեզանով։ Գեղեցկուհի, խելացի, դուք լավագույնն եք», «Նայում եմ ձեզ, իսկապես ստիպում եք սիրահարվել… համբերություն ձեզ այդ բարդ շրջանում։ Եվ ցանկանում եմ միայն երջանկություն մաղթել ապագայում»,- Տատյանային աջակցել են հետեւորդները։

Բրուխունավոն հաճախ է ստիպված լինում պաշտպանվել իրեն ատողներից, ովքեր քննարկում են նրա արտաքինն ու պահվածքը։

«Հույս ունեմ՝ բանականությունը կհաղթի, եւ դուք վերջապես կդադրեք հետեւել ինձ։ Եվ պետք չէ ինձ հիշեցնել, որ գեր եմ, զարհուրելի, բշտիկներ ունեցող անճոռնի։ Ես առանց ձեզ էլ գիտեմ այդ մասին»,- որոշ ժամանակ առաջ գրել էր Բրուխունովան։

Картинки по запросу evgeni petrosyan tatyana

 

Leave A Reply

Your email address will not be published.