Հայտնի է դարձել «Մանկական Եվրատեսիլ 2019»-ի անցկացման վայրը

0

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն անց կկացվի Լեհաստանի հարավային Գլիվիցե քաղաքում, գրում է РИА Новости-ն՝ լեհական հեռուստատեսության ղեկավար Յացեկ Կուրսկիին հղումով:

Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ «Գլիոիցե արենա» համերգասրահում: Մրցույթի ներկայացման ժամանակ ունեցած ելույթում Կուրսկին կարևորել է համերգասրահի որակը և հասանելիությունը:

Картинки по запросу evrotesil 2019 poland

Ավելի վաղ Եվրոպական հեռարձակողների միություն տնօրեն նոել Քերանը հայտնել էր, որ մրցույթն անց կկացվի Լեհաստանի Կրակով քաղաքում:

2018թ.-ին «Մանկական Եվրատեսիլ»-ի հաղթող էր ճանաչվել Լեհաստանի 13-ամյա ներկայացուցիչ Ռոքսանա Վենգելը:

Մրցույթի կանոնների համաձայն՝ հաղթող երկիրը ավտոմատ կերպով հաջորդ տարի մրցույթը հյուրընկալելու իրավունք չի ստանում՝ ի տարբերություն մեծահասակների «Եվրատեսիլ»-ի: Հաջորդ մրցույթի անցկացման վայրը որոշվում է ներկայացված հայտերի հիման վրա:

Leave A Reply

Your email address will not be published.