4 խաղացող հեռացավ «Լիվերպուլից»
«Լիվերպուլը» հայտարարեց հարձակվող Դիվոկ Օրիգիի, կիսապաշտպաններ Շեյի Օջոյի, Բեն Վուդբերնի եւ դարպասապահ Լորիս Կարիուսի հեռանալու մասին։ Նրանց պայմանագրերը չեն երկարաձգվել։
27-ամյա բելգիացի Դիվոկ Օրիգիին լիվերպուլյան ակումբը հատուկ շնորհակալություն է հայտնել։
«Շնորհակալություն ծառայության 8 անհավանական տարիների եւ մեզ այդքան առանձնահատուկ հիշողություններ թողնելու համար։ Դիվոկ Օրիգի՝ «Լիվերպուլի» լեգենդ»,- նշվում է ակումբի թվիթերյան հաղորդագրությունում։
Օրիգին «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 175 հանդիպման, խփել 41 գոլ, այդ թվում դուբլ է ձեւակերպել «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 2018-2019 թվականների մրցաշրջանի կիսաեզրափակիչում (4:0) եւ 1 գոլ՝ «Տոտենհեմի» հետ եզրափակիչում (2:0)։
Սպասվում է, որ Օրիգին պայմանագիր կկնքի Իտալիայի չեմպիոն «Միլանի» հետ։