Օլգա Բուզովան պատմել է, թե ինչպես է հատակ մաքրել՝ կարտոֆիլ ֆրիի համար գումար վաստակելու նպատակով
Ռուս հեռուստահաղորդավար Օլգա Բուզովան Woman.ru-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ մաքրել է հատակը՝ կարտոֆիլ ֆրիի համար գումար վաստակելու նպատակով։ Արտիստն այդ ժամանակ սովորելիս է եղել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետում։
«Ես գիտեմ յուրաքանչյուր ռուբլու արժեքը։ Ես 18 տարեկանում 50 ռուբլի էի վաստակում, երբ հատակ էի մաքրում, որովհետեւ համալսարանում դասերից հետո ֆրի էի ուզում։ Բացի այդ՝ ես պաշտում էի մինչեւ դասերը լատե խմել։ Մեկ բաժակը 35 ռուբլի արժեր։ Կային նաեւ ավելի էժան տարբերակներ, սակայն ինձ դուր էր գալիս կոնկրետ սրճարանինը»,- նշել է նա։
Բուզովան պատմել է, որ գումարը, որն իրեն տալիս էր մայրը, չէր բավականացնում իրեն․ այդ տարիներին կինը որպես ատամնաբույժ էր աշխատում շրջանային պոլիկլինիկայում, երգչուհին չէր կարող նրանից մեծ գումար խնդրել, այդ պատճառով էլ աշխատանք է գտել։
Հեռուստահաղորդավարուհին վախենում է աղքատությունից եւ պատրաստ է յուրացնել ցանկացած մասնագիտություն։ Նա խոստովանել է, որ կաշխատի նույնիսկ որպես մատուցողուհի, եթե հանգամանքներն այդպես դասավորվեն, որ միշտ գումար ունենա։