Ալեգրին՝ Անչելոտիի մասին․ Նորաձեւ միտումներն անցնում են, իսկ դասականը մնում է

0

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմո Ալեգրին շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» 62-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Արքայական թիմը պայքարից դուրս է թողել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» (3։4, 3։1

«Հրաշալի խաղ էր։ «Ռեալն» ապացուցեց, որ պայքարը երբեք չի ավարտվում եզրափակիչ սուլիչից շուտ։ Անչելոտին անհավանական արդյունքի հասավ։ Նրան քննադատում էին, թեեւ 5 չեմպիոնական տիտղոս է նվաճել առաջատար լիգաներում։ Նրան չէին համարում նորաձեւ մարզիչ, բայց միտումներն անցնում են, իսկ դասականը մնում է՝ կապույտ կամ մոխրագույն պիջակի նման։ Անչելոտին դասական մարզիչ է, եւ դա բազմիցս ապացուցել է»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» մայիսի 28-ին Փարիզում կմրցի անգլիական «Լիվերպուլի» հետ։

Leave A Reply

Your email address will not be published.