Լիլիթ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արուսյակ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը նվաճել է Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող գնդակային հրաձգության (10 մետրից) Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, հաղորդում է ԿԳՄՍ-ի կայքը:
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի ներկայացուցիչը վազող թիրախ մրցաձևի 10 մ վազող թիրախ, նորմալ վազք՝ 30+30 կրակոց կանանց պայքարում, խոցել է 561 միավոր եւ դարձել չեմպիոն:
Նույն վարժությունում Գյումրիի մարզադպրոցի մարզուհի Արուսյակ Գրիգորյանը, խոցելով 557 միավոր, դարձել է փոխչեմպիոն։
Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունը կավարտվի մարտի 29-ին: