Ամուսնության առաջարկություն «Արտավազդ» մրցանակաբաշխության բեմից

0

Երեկ` մարտի 27-ին, Երեւանում կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում թատերական գործիչները նշում են թատրոնի միջազգային օրը, իսկ նախորդ տարվա լավագույններն, ըստ ժյուրիի քվեարկության, արժանանում մրցանակների:

NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է ամենաինտրիգային անվանակարգերի հաղթողներին, սակայն երեկոյի ամենանշանակալից իրադարձություններից մեկը դերասան Դավիթ Աբրահամյանի` իր իսկ բնորոշմամբ` խենթ քայլերից մեկն էր. երբ Արա Երնջակյանի «Համլետ» ներկայացումը հաղթեց «Լավագույն ներկայացում» անվանակարգում ու ստեղծագործական անձնակազմը բարձրացավ բեմ, Կամերային թատրոնի դերասանը որոշեց հանդես գալ «կարճ», բայց, թերեւս, իր կյանքի ամենակարեւոր ելույթով. բամզմամարդ դահլիճի առաջ նա ամուսնության առաջարկություն արեց սիրելիին` դերասանուհի Ժաննա Քոչարյանին: Վերջինն, իհարկե, հուզվեց Դավիթի համարձակ քայլից:

«Արտավազդ»-ն անցկացվում էր 21-րդ անգամ. մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

Leave A Reply

Your email address will not be published.