Լիոնել Մեսին պատրաստվում է վերադառնալ Արգենտինայի ազգային հավաքական
Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին պատրաստվում է 2019-ի մարտին վերադառնալ Արգենտինայի ազգային հավաքական։
Այդ մասին հաղորդում են մի շարք արգենտինական պարբերականներ։
Արգենտինայի ընտրանին այս տարվա իր առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 22-ին՝ Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական խաղում։
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կհրավիրի Մեսիին այդ հանդիպմանը մասնակցելու համար։