Հունվարի 27-ից սկսած մարտ ամսվա շունչ կզգաք. Գագիկ Սուրենյան

0

«Հունվարի 27-ից սկսած մարտ ամսվա շունչ կզգաք»: Ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Մանրամասներին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից: Ըստ այդմ, Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում եւ Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային եւ հովտային գոտում` անձրեւի տեսքով: Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը՝ 2-4 աստիճանով:

Երեւան քաղաքում հունվարի 24-ի ցերեկը, 26-ին, 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին սպասվում են թույլ տեղումներ, 28-ին, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Առավելագույն ջերմաստիճանն առաջիկա օրերին կհասնի +10-ի:

Leave A Reply

Your email address will not be published.