Ռեկորդային ցուցանիշ. Ամանորի գիշերը Շտապ օգնությունը Երեւանում ավելի քան 800 կանչ է ստացել

0

Ամանորին  Շտապօգնության ծառայությունը Երեւանում արձանագրվել է ավելի քան 800 կանչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Շտապօգնություն ՓԲԸ»-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը.

Թագուհի Ստեփանյանը նշեց, որ պացիենտների մոտ ախտորոշվել են սուր շնչառական վիրուսներ եւ սրտանոթային համակարգի խանգարումներ:

Պայթուցիկ նյութերի ու հրավառությունների հետեւանքով վնասվածք ստացածների մասով տվյալները դեռ չեն ամփոփվել։

Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին արձանագրվել է 787, իսկ 2017-ին՝ 732 կանչ։

Աղբյուրը ՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.