Ռեկորդային ցուցանիշ. Ամանորի գիշերը Շտապ օգնությունը Երեւանում ավելի քան 800 կանչ է ստացել
Ամանորին Շտապօգնության ծառայությունը Երեւանում արձանագրվել է ավելի քան 800 կանչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Շտապօգնություն ՓԲԸ»-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը.
Թագուհի Ստեփանյանը նշեց, որ պացիենտների մոտ ախտորոշվել են սուր շնչառական վիրուսներ եւ սրտանոթային համակարգի խանգարումներ:
Պայթուցիկ նյութերի ու հրավառությունների հետեւանքով վնասվածք ստացածների մասով տվյալները դեռ չեն ամփոփվել։
Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին արձանագրվել է 787, իսկ 2017-ին՝ 732 կանչ։
Աղբյուրը ՝ News.am