Ավստրիայում HiPP մանկական սննդի տարայի մեջ առնետի թույն են հայտնաբերել. ամբողջ խմբաքանակը հետ է կանչվել

0

Ավստրիայի ոստիկանությունը մանկական սննդի տարայի մեջ առնետի թույն է հայտնաբերել ստուգման ժամանակ, որի ընթացքում HiPP ընկերությունը կեղծման կասկածանքով հետ է կանչել հոսքագիծը։ Կիրակի օրն ընկերությունը հայտարարել է, որ իր արտադրական գործընթացը մեղավոր չէ, հայտնում է AFP-ն։

HiPP ապրանքանիշի գերմանական ներկայացուցչությունն ուրբաթ ուշ երեկոյան հայտարարել է Ավստրիայի ՍՊԱՐ սուպերմարկետներում ապրանքների հետկանչի մասին՝ կապված այն հավանականության հետ, որ «գազարով և կարտոֆիլով» պյուրեի մեջ կեղծման հետևանքով «վտանգավոր նյութ» է ավելացվել։

Գերմանիայում շարունակվող հետաքննության շրջանակում ոստիկանությունն առգրավել է տարաներն Ավստրիայում, ինչպես նաև Չեխիայում և Սլովակիայում։ Այս մասին ասվում է Ավստրիայի արևելյան Բուրգենլանդ նահանգի ոստիկանության հայտարարության մեջ, որը տարածվել է շաբաթ ուշ երեկոյան։

«Առգրավված արտադրանքի նմուշը հետազոտվել է շաբաթ օրը կեսօրին. դրա մեջ առնետի թույն է հայտնաբերվել»,- նշել են ոստիկանությունից։

Կիրակի օրը HiPP ընկերությունը հայտարարել է, որ իր «արտադրական գործընթացները, որակն ու վերահսկողությունը լիովին կարգին են», իսկ միջադեպը «որևէ կերպ կապված չէ արտադրանքի որակի կամ արտադրության հետ»։

Սննդամթերքի պաշտպանության ավստրիական գործակալությունը շաբաթ օրը հայտարարել է, որ առնետի թույնը, հնարավոր է, ավելացվել է շորթման սխեմայի շրջանակում։

Գնորդներին խնդրել են չօգտագործել այն արտադրանքը, որը կարելի է տարբերակել տարայի հատակին գտնվող կարմիր շրջանակով սպիտակ պիտակով, և դրա փոխարեն վերադարձնել այն խանութ, որտեղից գնվել է։ Չեխիայի ոստիկանությունը կիրակի օրը նույնպես զգուշացրել է սպառողներին։ Դեկտեմբերից ի վեր մի քանի արտադրողներ, այդ թվում՝ եվրոպական այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Nestle-ն, Danone-ը и Lactalis-ը, ավելի քան 60 երկրներից հետ են կանչել մանկական կերերը, որոնք կարող էին ախտոտված լինել ցերեուլիդ տոքսինով։ Ըստ Ֆրանսիայի իշխանությունների՝ ցերեուլիդ պարունակող կաթնախառնուրդ օգտագործած մի քանի մանուկներ մահացել են։ Այս տոքսինը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և լուծ։

Մարտին Ֆրանսիայի դատախազությունը հայտարարել է, որ հունվարին մեկ երեխայի մահը, ըստ ամենայնի, կապված չէ վարակված կաթնախառնուրդների օգտագործման հետ։

Leave A Reply

Your email address will not be published.