Չափազանց կծու գերմանացու համար. զբոսաշրջիկը փորձել է դատի տալ Նյու Յորքի ռեստորանին՝ պահանջելով 100,000 դոլար
Գերմանացի զբոսաշրջիկը դատի է տվել Նյու Յորքի մի ռեստորանի՝ չափազանց կծու ուտեստ մատուցելու համար։ Նա պնդել է, որ իր լեզուն «անընդհատ ցավում է» կծու տակոսներ ուտելուց հետո։
2024 թվականի օգոստոսին Ֆեյսալ Մանզը Թայմս Սքվերի Los Tacos No. 1-ում կերել է երեք տակոս։ Իր հայցում նա պնդել է, որ դա առաջացրել է «լուծ, սրտխառնոց և բշտիկներ իր լեզվի և բերանի վրա, որոնք անընդհատ ցավում են»։ Նա պահանջել է 100,000 դոլար փոխհատուցում։
«Ես ապրում եմ մի փոքրիկ գերմանական քաղաքում և չեմ կարողանում իսկական տակոսներ գտնել տանը, ուստի փնտրում էի լավ ռեստորան Նյու Յորքում»,-գրել է նա Մանհեթենի դաշնային դատարան ներկայացված հայցում։
Սակայն ամեն ինչ այնպես չի ընթացել։ Մանզը բողոքել է, որ մեքսիկական սալսան «վտանգավոր» է, քանի որ ինքը սովոր է անհամեմված գերմանական խոհանոցին։ Չնայած զբոսաշրջիկը խոստովանել է, որ երբեք մատուցողներից չի հարցրել կծվության մակարդակի մասին կամ նույնիսկ չի հոտոտել սոուսը, նախքան այն տակոսի վրա լցնելը, նա պնդել է, որ ռեստորանը պետք է զգուշացներ իրեն բոլոր հնարավոր «վտանգների» մասին։
Դաշնային դատավոր Դեյլ Հոն անզիջում էր։ «Սալսայի կծվությունը դրա էությունն է», — նշել է դատավորը: «Եթե դուք երբեք կծու սնունդ չեք կերել, դա ձեր անձնական պատասխանատվությունն է, այլ ոչ թե ռեստորանի»:
Դատարանը նաև նշել է, որ կանաչ սալսան, որը Մանզը անվանել է «վտանգավոր», առցանց լուսանկարներում նշվել է «միջին» որակմամբ, մինչդեռ կարմիր սալսան, որը նա օգտագործել է առանց բողոքելու, նշվել է «կծու»:
«Միակ ապացույցը նրա սեփական խոսքերն են: Այլ բողոքներ կամ փորձագիտական կարծիքներ չկան»,-հավելել է դատավորը:
Այս «թեժ» դատական հայցից բացի, Մանզը կարողացել է ներկայացնել ևս երկուսը՝ մեկը Walmart-ի դեմ՝ Wi-Fi-ի համար, իսկ մյուսը՝ Նյու Յորքի ոստիկանության դեմ՝ բողոք ներկայացնելիս իր միջազգային հեռախոսահամարը չընդունելու համար: