Club World Cup․ 1/8 եզրափակիչի 2 զույգ հայտնի է
ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում հայտնի են 1/8 եզրափակիչի առաջին երկու զույգերը։
Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն կմրցի ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ։
Բրազիլական «Պալմեյրասն» ու «Բոտաֆոգոն» կխաղան իրար դեմ։
Արդեն փլեյ-օֆֆ են դուրս եկել նաեւ Թուրինի «Յուվենտուսը», Մյունխենի «Բավարիան», անգլիական «Մանչեսթեր Սիթին», բրազիլական «Ֆլամենգոն»։