Դոնարումա․ Կցանկանայի մնալ ՊՍԺ-ում

0

Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հույս է հայտնել, որ կշարունակի կարիերան փարիզյան ակումբում։

«Տեսնենք, թե ինչ կստացվի։ Կցանկանայի մնալ ՊՍԺ-ում»,- Դոնարումայի խոսքը մեջբերում է Sportitalia-ն։

Դոնարուման 2021 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt-ը Դոնարումայի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 41 հանդիպման, 13 խաղում գոլ բաց չի թողել։

Leave A Reply

Your email address will not be published.