«Դաունթոնի աբբայությունը» ֆիլմի երրորդ եւ «վերջին» մասը մշակման փուլում է

0

«Դաունթոնի աբբայությունը» ֆիլմի երրորդ եւ «վերջին» մասը մշակման փուլում է, հայտնել է դերասանուհի Իմելդա Սթոնթոնը, որը համանուն սերիալում մարմնավորել է Մերի թագուհու պատվո սպասուհուն՝ Լեդի Մոդ Բեգշոյին, իսկ նրա ամուսինը՝ Ջիմ Քարթերը, մարմնավորել է սպասավոր պարոն Քարսոնին։

Պատասխանելով BBC Radio 2-ի հաղորդավարուհու հարցին Սթոնթոնն ասել է. «Կլինի վերջին ֆիլմը․ ահա եւ վերջ»։

«Դաունթոնի աբբայությունը» հեռարձակվում էր ITV-ով՝ 2010-ից 2015 թվականներին, որին, այնուհետեւ, հաջորդել են երկու ֆիլմերը՝ 2019-ին եւ 2022-ին, որոնք համաշխարհային կինովարձույթում վաստակել են 225 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Ըստ Sun թերթի, նոր նախագծի նկարահանումները նախատեսվում է սկսել այս ամառ։ Պարբերականը հայտնել է նաեւ, որ Օսկարի հավակնորդ Փոլ Ջամատին կհամալրի եզրափակիչ ֆիլմի դերասանական կազմը։

Ջամատին 2013 թվականին՝ հեռուստաշոուի Սուրբ Ծննդյան հատուկ թողարկման մեջ, հանդես էր եկել Հարոլդ Լեւինսոնի դերում։

Leave A Reply

Your email address will not be published.