Viber-ը նոր և հարմար գործառույթ կունենա

0

Viber մեսենջերում հնարավոր կլինի ստեղծել մինչև հինգ թղթապանակ՝ չատերի տեսակավորման համար։ Այս մասին իր կայքում հայտնում է Rakuten ընկերությունը, որին պատկանում է Viber-ը։

Թղթապանակի գործառույթը կաշխատի այնպես, ինչպես այն աշխատում է Telegram-ում: Բացի նամակագրության ընդհանուր ներդիրից, մեսենջերում հնարավոր կլինի ստեղծել մինչև հինգ թղթապանակ: Օգտատերերը կկարողանան չատեր, ալիքներ և համայնքներ ավելացնել մեկ կամ մի քանի թղթապանակում:

Միևնույն ժամանակ, հնարավոր չի լինի թղթապանակներում տեղադրել թաքնված չատեր և ընկերություններից կամ հաճախորդներից ստացված հաղորդագրությունները:

Ներդիրները կարող են վերանվանվել: Օգտատերերը կկարողանան առաջնահերթություն սահմանել թղթապանակներին, օրինակ՝ «Աշխատանք» թղթապանակը՝ աշխատանքային շաբաթվա ընթացքում, կամ «Ընկերներ» կամ «Ընտանիք» ներդիրները՝ հանգստյան օրերին:

Բացի դրանից՝ Viber-ում հնարավոր կլինի թղթապանակում բոլոր չատերը նշել որպես կարդացված: Դրանք կարելի է կառավարել հիմնական էկրանի «Ավելին» (More) ընտրացանկի միջոցով: Նաև նոր գործառույթը կկարողանան տեսնել նրանք, ովքեր Viber-ում 10-ից ավելի չատ ունեն։  

Գործառույթը կհայտնվի Viber-ի 22.0 տարբերակում։ Rakuten-ը խոստանում է, որ թարմացումը բոլոր օգտատերերին հասանելի կդառնա աստիճանաբար՝ մի քանի ամսվա ընթացքում:

Leave A Reply

Your email address will not be published.