Նաոմի Քեմփբելին ավելի ու ավելի հաճախ են տեսնում Սաուդյան Արաբիայի մուլտիմիլիոնատիրոջ հետ

0

Նաոմի Քեմփբելը մտերմացել է Սաուդյան Արաբիայի բազմամիլիոնատեր կինոպրոդյուսեր Մուհամմեդ Ալ Թուրքիի հետ. զույգին միասին նկատել են մի քանի միջոցառումների ժամանակ:

53-ամյա սուպերմոդելին եւ 37-ամյա մուլտիմիլիոնատերին վերջին անգամ միասին տեսել են այս ամսվա սկզբին՝ BAFTA մրցանակաբաշխության ժամանակ։

Նաոմին եւ Մուհամեդն արդեն մի քանի տարի համարվում են «լավ ընկերներ». Մուհամեդը 2021 թվականի նոյեմբերին սուպերմոդելի հետ լուսանկար էր տարածել իր Instagram-ում, որն արված էր Դոհայում:

Մեկ ամիս անց նրանք առաջին անգամ հանրությանը միասին ներկայացան  Կարմիր ծովի կինոփառատոնին։

Այդ ժամանակից ի վեր նրանք միմյանց մշտական ​​ուղեկիցներն են եղել բազմաթիվ միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ անցյալ տարի Կաննի կինոփառատոնին, 2022 եւ 2023 թվականներին Փարիզի Նորաձևության շաբաթին, ինչպես նաեւ՝ մի քանի բացառիկ երեկույթների ժամանակ:

Անցյալ տարի Ֆրանսիայում Նաոմիի ծննդյան հատուկ միջոցառման ժամանակ Մուհամեդը ողջ երեկո նստած էր հոբելյարի կողքին:

The Sun-ը հայտնում է, որ զույգն ավելի է մտերմացել վերջերս. Նաոմին ժամանակ էր անցկացնում Մուհամեդի հետ Մերձավոր Արեւելքում:

«Նաոմին շատ ընտրողական է այն հարցում, թե ում հետ է ժամանակ անցկացնում, եւ նա մտերմացել է Մուհամեդի հետ: Նրանք կապված են նորաձեւության եւ արվեստի հանդեպ իրենց սիրով եւ ունեն բազմաթիվ ընդհանուր ընկերներ: Նաոմին նրա հետ էր Դուբայում, եւ նա ավելի երջանիկ է թվում, քան երբեւէ։ Նրանք շատ ժամանակ են անցկացնում միասին, եւ թվում է, թե նրանց միջեւ կայծ կա, նույնիսկ եթե դա այս պահին, պարզապես, ընկերություն է»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը։

Leave A Reply

Your email address will not be published.