«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում կհայտնվի Վարդավառին նվիրված դրվագ
«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում կներկայացվի Վարդավառին նվիրված դրվագ, հայտնում է Armenian Film Society-ին:
«Վարդավառ»-ի էպիզոդը գրել է Քեթլին Սարնելլի Կապուկչյանը, որի ամուսինը հայ է: Նրա խոսքով՝ ինքը որոշել է այն գրել իր մանկահասակ որդու համար։ Սա հայկական մշակույթին առաջին անդրադարձն է Disney-ում:
Դրվագը կենտրոնանում է Մինի Մաուսի շուրջ, որը Վարդավառին սխալ հանդերձանք է կրում: «Մինին բախվում է խնդրի, երբ հասկանում է, որ սխալ հանդերձանք է կրել՝ նշելու Վարդավառը՝ հայկական ավանդական տոնը, որը ներառում է ջրային խաղեր: Կարո՞ղ է Մինին ժամանակին գտնել կատարյալ հանդերձանք տոնակատարության համար»,- ասվում է դրվագի պաշտոնական նկարագրության մեջ։
«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն հեռուստասերիալ է՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար: Սերիալի դեբյուտը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 20-ին՝ Disney Junior-ով:
«Վարդավառ»-ի պրեմիերան կկայանա մարտի 1-ին՝ «Disney+»-ով: