Բրյունետի նոր ֆոտոշարքը, Ծովինարի ու Նարեկի՝ համատեղ 18 տարին, Լիայի շքեղ կերպարը․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ (ֆոտո/վիդեո)

0

Բոբ կարե, արեւային սեւ ակնոց, մուգ շրթներկ ու խիստ հայացք․ Բրյունետը նոր ֆոտոշարք է ներկայացրել՝ սեւ ու սպիտակ գույների մեջ։ «Wake up, Neo!»,-ֆոտոշարքին կից գրել է երգչուհին։ Մեկնաբանությունների բաժնում Բրյունետին մի շարք հաճոյախոսություններ են արել ինչպես երկրպագուները, այնպես էլ մի շարք հայտնիներ, այդ թվում՝ ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանը, որը մեկնաբանել է «կրակ»-ի էմոջիի տեսքով։ 

Սիրուշոն նոր ինստագրամյան reel է թողարկել իր My Bad նոր երգի ներքո։ Տեսանյութում երգչուհին սպիտակ ու սեւ տրամադրություն է փոխանցել՝ համապատասխան կերպարների միջոցով։ Հոլովակի սկզբում Սիրուշոն սպիտակ շղարշե զգեստով է։ Նուրբ կերպարը նա ամբողջացրել է ալիքաձեւ մազերով ու թրենդային հյուսքերով, իհարկե՝ նաեւ իր բրենդային արծաթյա զարդերով։ Երկրորդ կերպարում զարդերն ավելի շեշտադրված են․ այս անգամ նա սեւ զգեստով է, ավելի խիստ ոճով ու վարսահարդարմամբ։ Երգի ամբողջական տարբերակը երգչուհին օրերս է թողարկել։ 

Հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ամուսիններից Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը 18 տարի միասին են։ Այս առթիվ դերասանուհին Instagram-ում համատեղ լուսանկար է հրապարակել՝ ինքն էլ զարմանլով, թե որքան արագ են թռչում տարիները։ «18 տարի՞․ հաստա՞տ․ ուղղակի տարիները շատ արագ են թռչում,-գրել է նա։

Լիա Զախարյանը դարձել է Արմեն Հովհաննիսյանի եւ Հակոբ Հակոբյանի նոր տեսահոլովակի հերոսուհիներից մեկը, եւ Instagram-ում կիսվել է իր շքեղ կերպարով։ Լիան կրում է մեկ թեւքով, ընդարձակ դեկոլտեով եւ շրջազգեստի լայն բացվածքով կանաչ զգեստ, որով էլ ավելի է ընդգծել իր հմայքը։ Դերասանուհին, սակայն, խոստովանել է, որ սկզբում տատանվել է կանաչ գույնի հարցում, քանի որ կարծում էր՝ այդ երանգն իրեն չի սազի։ 

«Մինչ դու քնած ես…քո երազանքը իրականություն չի դառնա»,-գրառումը սկսել է Լիան,-«Ընկերներ, այս շորի գույնը ընտրելուց երկար վարանել ենք, մտածում էի՝ կանաչ իմը չէ… Ձեր կարծիքով սազո՞ւմ է ինձ այս գույնը»,-հետեւորդներից հետաքրքրվել է դերասանուհին։ Շատերը նշել են, որ Լիան, իրականում «հիանալի» եւ «շքեղ» տեսք ունի։ 

Ի դեպ, տեսահոլովակի մյուս գլխավոր հերոսուհուն մարմնավորել է դերասանուհի Ռոզա Դավթյանը, որը հեռուստադիտողին հայտնի է «Կույր աշխարհ» հեռուստասերիալից։

Leave A Reply

Your email address will not be published.