Հայտնի երգիչ Ժորա Շահինյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Հայերիս»

0

Մոսկվայաբնակ երգիչ ժորա Շահինյանը, ով երգարվեստում հայտնի դարձավ «Իմ սեր» երգով (հանդիսատեսին ավելի շատ հայտնի է «Քո սերը ինձ տվեց թևեր» վերնագրով), հերթական հիթն է թողարկել։

Երգը կոչվում է «Հայերիս»։ Այն սոցիալական հարթակներում մեկ շաբաթում 1 միլիոնից ավելի դիտում ունեցավ։

Տեսահոլովակը նկարահանվել է հայրենասիրական ոգով, ներկայացնում է հայկական ավանդական պարերը, հայկական եկեղեցիները, Հայաստանի տեսարժան վայրերը։

Երաժշտության և բառերի հեղինակը գուսան Արտակ Արամյանն է, գործիքավորման հեղինակը՝ Կարեն-Սևակը:

Երգիչն ապրելով Մոսկվայում՝ Ռուսաստանում երկրպագուների մեծ բանակ է ձեռք բերել, սակայն նրա երգերում առանցքային են հայրենիքին ու դրան նվիրված ստեղծագործությունները։  

Ժորան ստեղծագործական ակտիվ կյանքով է ապրում, հաճախակի պրեմիերաներով է ներկայանում, իսկ շուտով հանդես է գալու աննախադեպ համերգային ծրագրով։

Այս տարի երգիչը տարբեր երկրներում համերգներ կունենա, երկրպագուներին ներկայանալով նոր ոճով եւ նոր տեսահոլովակներով։

Երգիչն իր հաջողության գաղտնիքը երգի հանդեպ սերն ու աշխատասիրությունն է համարում։

«Յուրաքանչյուր երգի հաջողություն ինձ համար առանձնակի կարևորություն ունի, սակայն այս երգը յուրահատուկ տեղ ունի ինձ համար, որովհետև այն նվիրվել է իմ երկրին իմ հայրենիքի համար դժվարին այս օրերին։ Մենք պետք է ավելի շատ նման աշխատանքներ թողարկենք՝ ամբողջ աշխարհին ապացուցելով, որ մեր ուժը մեր հավաքական բազկի մեջ է։  

Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր առաջին օրվանից ինձ հետ աշխատում և ամեն ինչ անում են, որպեսզի իմ ստեղծագործական ուղին հաջող ընթանա »,- ասում է Ժորա Շահինյանը։

Հեղինակ՝ Սուսաննա Թարվերդյան

Leave A Reply

Your email address will not be published.