Դպրոցական համազգեստը կարող է վնասակար լինել երեխաների առողջության համար. JSHS

0

Միասնական դպրոցական համազգեստը կարող է սահմանափակել երեխաների, հատկապես աղջիկների շարժունությունը։ Այս մասին վկայում է Journal of Sport and Health Science-ում (JSHS) հրապարակված հետազոտությունը։

Աշխատանքի հեղինակները ուսումնասիրել են 5-17 տարեկան ավելի քան մեկ միլիոն դպրոցականների տվյալները 135 երկրներից։ Պարզվել է, որ այն երկրներում, որտեղ դպրոցների մեծ մասը համազգեստ է պահանջում, ավելի քիչ թվով երեխաներ են հասնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարած օրական ֆիզիկական ակտիվության 60 րոպեին։

Անկախ դպրոցական համազգեստի մասին կանոններից՝ երկրների մեծ մասում աղջիկները տղաներից ավելի հազվադեպ են հասնում ԱՀԿ-ի հանձնարարած ակտիվության մակարդակին։ Սակայն նրանց միջեւ ակտիվության տարբերությունը ավելի նկատելի էր այն երկրներում, որտեղ դպրոցների մեծ մասը համազգեստ է մտցրել։

Փոքր տարիքի երեխաների համար խաղերը շարժունության կարեւոր բաղադրիչն են։ Գոյություն ունեն ապացույցներ, որ աղջիկներն իրենց ավելի ահարմար են զգում ակտիվ խաղերին մասնակցելիս, եթե նրանք կիսաշրջազգեստ կամ զգեստ են կրում։ Գուցե դրանով են բացատրվում գիտնականների արդյունքները։

Հեղինակները նշել են, որ իրենց աշխատանքը չի ապացուցում, որ դպրոցական համազգեստը սահմանափակում է երեխաների ֆիզիկական ակտիվությունը։ Բայց պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ՝ գնահատելու համար համազգեստի ազդեցությունը երեխաների առողջության վրա, եւ փոխելու դրա դիզայնը, եթե դրա անհրաժեշտությունը կա։

Leave A Reply

Your email address will not be published.