Ռուսաստանում այլեւս սեքս-երեկույթներ չեն անցկացվի․ հայտնի նախագիծը տեղափոխվել է Թբիլիսի

0

Ռուսական Kinky Party նախագիծը, որը գրեթե ութ տարի Մոսկվայում սեքս-երեկույթներ էր անցկացնում, հայտարարել է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս մասին հաղորդվում է նախագծի տելեգրամյան ալիքում։

«Պետական ​​կառույցներից զգուշացում ենք ստացել, որ մեր երեկույթները հնարավոր չէ անցկացնել նախկին ձեւաչափով։ Չնայած այն հանգամանքին, որ մեր միջոցառումները միշտ համապատասխանել են օրենքին եւ ուղղված են եղել ազատ արտահայտվելու համար ապահով, հարգալից միջավայր ստեղծելուն, մենք նախազգուշացում ենք ստացել, որ սեքս-թեմատիկայի  ցանկացած միջոցառում անթույլատրելի է»,- ասված է հայտարարության մեջ։ RBC.

Փետրվարի 17-ին նախագիծը պատրաստվում էր մեծ մասշտաբով «տոնել» իր ութերորդ տարեդարձը, սակայն միջոցառումը չեղարկվել է։ Kinky Party-ն նշել է, որ դեռ չգիտեն՝ սահմանափակումը ժամանակավոր է լինելու, թե մշտական։ Kinky Party-ի հաղորդագրության մեջ չի նշվում, թե  իշխանության կոնկրետ որ մարմինն է արել նախազգուշացումը:

«Kinky Party-ն սեքս-երեկույթ է՝ հատուկ թեմայով, դրես-կոդով, հիանալի երաժշտությամբ եւ վառ շոու ծրագրով»,- ասվում է նախագծի կայքում: Կանոններում նշվում է, որ երեկույթների ժամանակ «ամեն ինչ հնարավոր է», եթե դրանք լինեն ռուսական օրենսդրության շրջանակներում։ Մասնավորապես, մասնակիցները պետք է թույլտվություն խնդրեն, եթե նրանք ցանկանում են որեւէ կերպ շփվել այլ հյուրերի հետ։ Ի պատասխան՝ տվյալ հյուրն իրավունք ունի ասելու «ոչ», եւ մյուսները պետք է հարգեն այս իրավունքը։ Ֆոտո եւ վիդեո նկարահանումն արգելվում է (դրանք իրականացվում են միայն կազմակերպիչների կողմից)։ Մասնակիցները պետք է համապատասխանեն դրես-կոդի պահանջներին (պետք է լինել «սեքսուալ, վառ եւ էսթետիկ» ու երեկույթի թեմային համապատասխան): Բռնի գործողությունները հակասում են երեկույթների կանոններին, եւ անվտանգության ապահովման համար դրանք վերահսկվում են ոստիկանության կողմից: Երեկույթներին ընդունելի է ալկոհոլ օգտագործել, թմրանյութերն արգելված են, իսկ անչափահասներին արգելվում է ներկա գտնվել:

Առայժմ նախագիծը միջոցառումներ կանցկացնի Վրաստանում։ Փետրվարի 3-ին Թբիլիսիում տեղի ունեցավ առաջին Kinky Party-ն։ Ինչպես մոսկովյան երեկույթների ժամանակ՝ այն ներառում էր այնպիսի տարրեր, ինչպիսիք են հյուրերին միմյանց ծանոթացնելու խաղերը եւ հատուկ շոու ծրագիրը:

Նշենք, որ անցյալ տարեվերջին մոսկովյան ակումբներից մեկում բլոգեր Նաստյա Իվլեեւայի «մերկ երեկույթն» էր տեղի ունեցել, որին մասնակցել էին ռուսական շոու բիզնեսի աստղերը։ Խնջույքից հետո լայնածավալ սկանդալ էր բռնկվել՝ չեղյալ են հայտարարվել բազմաթիվ արտիստների, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովի եւ Լոլիտայի համերգները։

Leave A Reply

Your email address will not be published.