Շակիրային հետապնդողը պնդել է, թե ամուսնացած է աստղի հետ. նրան ձերբակալել են երգչուհու տան մոտակայքում

0

Շակիրային հետապնդողը ձերբակալվել է, երբ ներխուժել է երգչուհու՝ Հարավային Ֆլորիդայում գտնվող տան տարածք: Տեխասի 56-ամյա բնակիչ Դանիել Վալտիերին մեղադրանք է առաջադրվել խարդախության նպատակով մեքենա վարձակալելու եւ հետապնդման մեջ:

WSVN-TV-ի համաձայն՝ Շակիրան եւ նրա անվտանգության թիմը տեղեկացվել են Վալիթերի հնարավոր գործողությունների մասին այն բանից հետո, երբ նա դեկտեմբերի վերջից մինչեւ այս տարվա սկիզբ մի քանի գրառում է կատարել սոցիալական ցանցերում երգչուհու մասին եւ նվերներ ուղարկել նրա տուն: Սոցցանցերում 56-ամյա տղամարդը պնդում է, որ հարաբերությունների մեջ է երգչուհու հետ՝ նշելով, թե իրենք ամուսնացած են: Նրա խոսքով՝ ինքը եւ Շակիրան նաեւ պատրաստվում են միասին բիզնես սկսել։

Շակիրայի անվտանգության թիմը Վալիթերին խորհուրդ է տվել դադարեցնել սոցցանցերում կեղծ տեղեկություններ հրապարակելը եւ երգչուհու տուն փաթեթներ ուղարկելը: Սակայն ավելի ուշ տղամարդը հաղորդագրություն է հրապարակել՝ ասելով, որ գնում է Շակիրայի տուն։ Նրա տուն հասնելուն պես նրան ձերբակալել են։

Leave A Reply

Your email address will not be published.