Մագա Հարությունյանի ու Սուրեն Փահլեւանյանի համատեղ ֆոտոշարքն՝ Անգլիայից
Մագա Հարությունյանն Instagram-ում ռոմանտիկ ֆոտոշարք է հրապարակել սիրելիի՝ Սուրեն Փահլեւանյանի հետ։ Հայտնի բլոգերն ու հաղորդավարը լուսանկարվել են Անգլիայում։ Ֆոտոշարքն արված է steet style ոճում՝ գորշ գույների մեջ։ Զույգը երջանիկ տեսք ունի եւ կեցվածք է ընդունել թրենդային-հարմարավետ լուքերով։
Սուրենը կրում է պարզ սպիտակ շապիկ եւ ջինսեր՝ կերպարը լրացնելով գլխարկով եւ արեւային ակնոցով, իսկ Մագան մոխրագույն օվերսայզ պիջակով է, որի տակից կրել է պրինտավոր թեթեւ զգեստ։ Բլոգերը եւս սպորտային կոշիկներով է։
«Ես կրում եմ այն ժպիտը, որը դու ես ինձ պարգեւել»,-հրապարակմանը կից գրել է Մագան։