Ֆրանսիայի իշխանությունները հետաքննում են դերասանուհու ինքնասպանությունը, ով Ժերար Դեպարդյեին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ

0

Ֆրանսիայի իշխանությունները հետաքննում են դերասանուհու ինքնասպանությունը, ով կինոաստղ Ժերար Դեպարդյեին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ։

60-ամյա Էմանուել Դեբեվերը Փարիզի կամրջից ցած է նետվել Սեն գետը։ Նա մահացել է նույն օրը, երբ ֆրանսիական հեռուստատեսությունը ցուցադրեց վավերագրական ֆիլմ՝ Դեպարդյեի դեմ սեռական ոտնձգությունների մի շարք մեղադրանքների մասին։

«Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ դերասանուհին բողոքել էր Ժերար Դեպարդյեի ոչ պատշաճ պահվածքից»,- ասվում է ֆրանսիական դատախազության հայտարարության մեջ, հայտնում է BBC-ն: «Այս նոր տարրը հաշվի առնելով՝ հետաքննություն է սկսվել նրա մահվան պատճառների վերաբերյալ», — ասվում է հաղորդագրության մեջ: Դեպարդյեի դեմ մեղադրանք չի առաջադրվել։

2019-ին ֆեյսբուքյան գրառման մեջ Դեբեվերը պնդում էր, որ Դեպարդյեն իրեն «ձեռ           ք է գցել»  Դանտոնի նկարահանումների ժամանակ։

Դեբեվերի զուգընկերը ոստիկաններին ասել է, որ դերասանուհին անհետացել է իր տնից՝ «անհանգստացնող» գրություն թողնելուց հետո: Ավելի ուշ, սպաները Դեբեվերին հայտնաբերել են գետում և նրան տեղափոխել տեղի հիվանդանոց, որտեղ նա մահացել է դեկտեմբերի 7-ին:

Նույն օրը France 2-ը հեռարձակեց վավերագրական ֆիլմ 74-ամյա դերասանի կողմից սեռական բռնության մեղադրանքների մասին, ներառյալ դերասանուհի Շառլոտա Առնոյի մեղադրանքները, ով դատի էր տվել Դեպարդյեին՝ պնդելով, որ «Սիրանո դե Բերժերակ»-ի դերասանը բռնաբարել է իրեն 2018 թվականին։

Վավերագրական ֆիլմը ֆրանսիական կինոարդյունաբերության որոշ գործիչների դրդել է հեռու մնալ դերասանից, և երկրի հեռուստաալիքները Դեբեվերի մահից հետո դադարեցրել են նրա ֆիլմերի ցուցադրությունը:

Դեբեվերի պնդումները չեն քննարկվել վավերագրական ֆիլմում, որտեղ ասվում է, որ Դեպարդյեն տարիների ընթացքում հետապնդել և սեռական բռնության է ենթարկել 16 տարբեր կանանց:

Leave A Reply

Your email address will not be published.