Ջուլիա Ռոբերթսն արդեն ընկղմվել է տոնական տրամադրության մեջ՝ շնորհիվ Gucci-ի կոշիկների

0

Ջուլիա Ռոբերթսն արդեն ընկղմված է տոնական տրամադրության մեջ։ Դերասանուհին ներկայացել է իր «Թող աշխարհը ետեւում»/Leave The World Behind ֆիլմի լոնդոնյան ցուցադրությանը, որտեղ նրա խաղընկերներն են Իթան Հոքը, Մահերշալա Ալին, Միխալա Հերոլդը եւ Քեւին Բեկոնը։

Աստղն իր կերպարն ընտրել է Gucci-ի 2024 թվականի գարուն-ամառ հավաքածուից: «Օսկարի» դափնեկիրը հագել է վարդագույն կոստյում՝ շորտերով, որի ծայրը հազիվ դուրս է ցցվել բաճկոնի տակից։ Նրա բաճկոնը ցածր դեկոլտեով է, որի տակից երեւում է սեւ ժանյակավոր կրծկալը։ Ռոբերթսը կերպարն ամբողջացրել է  ադամանդե հսկա վզնոցով, որն օձիքի պես ընդգրկել է նրա պարանոցը:

Նա իր զարդերը համադրել է համապատասխան կոշիկների հետ, որոնք կրկին Gucci-ից են եւ զարդարված են ուլունքներով: Վերջին հավելումը արծաթագույն մատնահարդարումն էր:

Leave A Reply

Your email address will not be published.