Հայտնի են Capture the Flag 2023 կիբեռանվտանգության մրցույթի հաղթողները

0

Հայտնի են նոյեմբերի 17-18-ը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում անցկացված Capture the Flag 2023 կիբեռանվտանգության ամենամյա մրցույթի հաղթողները։

Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 129 անհատ, որոնցից մրցույթի ընթացքում կազմվեց 32 թիմ։ Քսանչորս ժամվա ընթացքում նրանք մրցել են միմյանց հետ, գտել բազմապիսի խոցելիություններ, հետազոտել վիրուսներ ու վնասակար այլ ծրագրեր և հաղթահարել խնդիրներ, որոնք ծագում են կիբեռանվտանգության ոլորտում։ Երկու օր տևած պայքարի արդյունքում մրցույթի հաղթող է դարձել Ghost Hunters թիմը, իսկ Evil Corp և Nzhdeh թիմերը զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը։

«Երկրում ոլորտը զարգացնելու ուղղությամբ մենք Cyhub Armenia նախաձեռնության շրջանակում շարունակաբար իրականացնում ենք տարբեր դասընթացներ, միջոցառումներ, մրցույթներ՝ նպատակ ունենալով ոլորտը դարձնել գրավիչ երիտասարդների համար։ Միայն 2023 թվականին իրականացրել ենք կիբեռանվտանգության երկու ճամբար և մի շարք դասընթացներ։ 120-ից ավել երիտասարդներ հետաքրքրվել և իրենց առաջին քայլերն են արել այս ոլորտում։ Capture the flag մրցույթը հետաքրքիր հարթակ է նաև նրանց համար՝ գործնականում ցուցադրելու իրենց հմտությունները»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Cyhub Armenia» նախաձեռնություն ղեկավար Մարի Բարսեղյանը։

Մրցույթն, որի նպատակն է բարձրացնել կիբեռանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում, անցկացվում էր Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարություն աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող CyHub Armenia նախաձեռնության շրջանակում։ Միջոցառման գործընկերներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և և «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը։ Միջոցառման տեխնիկական գործընկերն է UCOM ընկերությունը։

Leave A Reply

Your email address will not be published.