Քիմ Քարդաշյանը պատրաստվում է թենիսի «դասեր ստանալ» Սերենա Ուիլյամսից
Քիմ Քարդաշյանը պատրաստ է թենիսի դասեր ստանալ Սերենա Ուիլյամսից։ GQ-ին տված նոր հարցազրույցում SKIMS-ի 43-ամյա հիմնադիրը պատասխանել է Twitter-ի, Instagram-ի, TikTok-ի, Wikipedia-ի, YouTube-ի եւ Reddit-ի մեկնաբանություններին, այդ թվում՝ իր հայտնի ընկերների դիտողություններին:
Տեսանյութում GQ-ն կիսվել է Քարդաշյանի Instagram-ի սեպտեմբերյան գրառման սքրինշոթով, որտեղ ներառված են թենիսի կորտում արված լուսանկարներ։ Ուիլյամսը մեկնաբանել է Քիմի գրառումը՝ կատակելով. «Ակնհայտ է, որ ես պետք է քեզ դասեր տամ»:
Քարդաշյանը պատասխանել է «Մեծ սաղավարտի» 23-ակի չեմպիոնուհուն՝ պարզաբանելով, որ գրառման մեջ նա թենիս չի խաղում, այլ պարզապես «քայլում» է կորտում։ Միեւնույն ժամանակ նա դիմել է ընկերուհուն՝ խնդրելով իրեն դասեր տալ։ «Բայց ես սպասում եմ, ես կցանկանայի դասեր ստանալ ամենալավ մարզիկից»,-ասել է Քարդաշյանը: