Սիմոն Աբգարյան. «Հայկական սփյուռքը կայսրություն է, որն անտեսում է իր ուժը»

0

Հայկական ծագումով ֆրանսիացի դերասան եւ դրամատուրգ Սիմոն Աբգարյանը Oeuvre d’Orient ասոցիացիայի միջոցով դիմել է հայերին եւ հայկական սփյուռքին։

«Մենք պետք է ոտքի կանգնենք գոյատեւելու համար, իսկ գոյատեւելու համար պետք է պայքարենք: Սա նշանակում է կազմակերպել եւ մասնագիտացնել գործող բոլոր մարմիններն ու ասոցիացիաները: Այլեւս պետք չէ միամիտ լինել։ Այլեւս չպետք է ասենք՝ «ամոթ Միացյալ Նահանգներին», «ամոթ ԵՄ-ին»։ Հասկացանք, որ չեն ամաչում։ Մենք հասել ենք մի կետի, երբ քաղաքական էթիկան ամբողջությամբ ճնշվել է եւ վաճառվել գումարով։

Ալիեւն Արցախի անկումից հետո ասել է. «Մենք նավթ ունենք, իսկ իրենք՝ սփյուռք»։ Սփյուռքը կայսրություն է, որն անտեսում է իր ուժը»,-նշել է նա։

Leave A Reply

Your email address will not be published.