Կարմիր խաղողը պաշտպանում է դիաբետից եւ սրտի հիվանդություններից. Nutrients

0

Սաուդյան Արաբիայի Ֆեյսալ թագավորի համալսարանի գիտնականները պարզել են, որ կարմիր խաղողը պաշտպանում է դիաբետից, սրտի հիվանդություններից եւ վաղաժամ ծերանալուց։ Այդ խաղողը նաեւ հակաուռուցքային եւ հակաբորբոքային ազդեցություն ունի՝ շնորհիվ դրանում պարունակվող պոլիֆենոլների։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։

Պոլիֆենոլները միացություններ են, որոնք գունավորում են տալիս ծաղիկներին եւ բույսերի պտուղներին։ Պոլիֆենոլները բազմազան կենսաբանական հատկություններ ունեն, որոնցից են հակաբորբոքային, հակաբակտերիալ, հակասնկային եւ հակավիրուսային հատկությունները։ Իրենց հետազոտությունում գիտնականները կենտրոնացել են ռեսվերատրոլի՝ այն միացության վրա, որը սինթեզվում է որպես պաշտպանական ռեակցիա՝ բարձրացնելով բույսերի կայունությունը տարբեր սթրեսային իրավիճակների հանդեպ։

Կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 250 գրամ ռեսվերատրոլը  երեք ամսվա ընթացքում իջեցնում է երկրորդ տեսակի շաքարային դիաբետ ունեցող պացիենտների գլիկացված հեմոգլոբինի մակարդակը եւ սիստոլիկ արյան ճնշումը։

Այդ միացությունը կարող է իջեցնել սրտամկանի հիպերտրոֆիան (սրտի պատի հաստացումը, որն առաջանում է սրտի քրոնիկական ծանրաբեռնվածության պայմաններում) եւ բարելավել արյան շրջանառությունը։

Պոլիֆենոլները նաեւ հակաօքսիդանտ ազդեցություն են ունենում։ Նրանք ինհիբացնում են թթվեցնող գործընթացներն օրգանիզմում՝ բջիջներին եւ հյուսվածքներին թույլ տալով ավելի երկար պահպանել կենսունակությունը։ Այդ էֆեկտը կապված է վաղաժամ ծերացումից պաշտպանվեու հետ։

Հետազոտության հեղինակները նշել են, որ իրենց աշխատանքը կարող է նպաստել ռեսվերատրոլով (որպես ազդող նյութ) նոր դեղերի ստեղծմանը։ Այդ դեղերը արդյունավետ կարող են լինել ճարպակալման, դիաբետի եւ հիպերտոնիայի դեմ պայքարում։

Leave A Reply

Your email address will not be published.