Ալեգրի․ «Ինտերը» շատ ուժեղ է եւ կարող է հավակնել տիտղոսին

0

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է իր ղեկավարած թիմի նպատակը Իտալիայի ընթացիկ առաջնությունում։

«Մեր կազմում շատ են երիտասարդ խաղացողները։ Պետք է համբերատար լինենք։ Նպատակը լավագույն քառյակում լինելն է, որպեսզի հաջորդ մրցաշրջանում հանդես գանք Չեմպիոնների լիգայում։

«Նապոլին» չեմպիոնի կարգավիճակում դարձյալ ֆավորիտն է։ «Ինտերը» նույնպես շատ ուժեղ է եւ կարող է հավակնել տիտղոսին»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է pianetamilan.it-ը։

Իտալիայի առաջնության 9 տուրից հետո «Յուվենտուսը» 20 միավորով երրորդն է։ Առաջատար «Ինտերն» ունի 22 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Միլանը» վաստակել է 21 միավոր։

Leave A Reply

Your email address will not be published.