Դալիչը՝ Թուրքիայից կրած պարտության մասին․ Վատ խաղացինք, հենց սկզբից շատ էինք սխալվում

0

Ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Թուրքիայի հավաքականից կրած 0:1 հաշվով պարտությունը Զագրեբում։

«Մրցակիցն արժանի էր հաղթանակի։ Շնորհավորում եմ նրանց։ Մենք վատ խաղացինք։ Հենց սկզբից շատ սխալներ էինք թույլ տալիս։

Այդպես էլ չկարողացանք ցուցադրել մեր խաղը եւ արժանի էինք պարտության»,- Զլատկո Դալիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հաջորդ տուրում Խորվաթիայի հավաքականը հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի Ուելսին, թուրքերը նույն օրը կընդունեն Լատվիայի թիմին։

D խումբ

Խորվաթիա — Թուրքիա՝ 0:1 (տեսանյութ)

Բարիշ Յիլմազ, 30

Լատվիա — Հայաստան՝ 2:0

Յանիս Իկաունիեկս, 68, Դանիել Բալոդիս, 68

Հեռացում՝ Մարցիս Օշս (Լատվիա), 53, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն․ Թուրքիա (6 խաղ)՝ 13, Խորվաթիա (5 խաղ)՝ 10 միավոր, Հայաստան (6 խաղ)՝ 7, Ուելս (5 խաղ)՝ 7, Լատվիա (6 խաղ)՝ 3:

Leave A Reply

Your email address will not be published.