«Ինչո՞ւ ոչինչ չասացիք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման մասին»․ Թանկյանը դիմել է Բարաք Օբամային

0

Սերժ Թանկյանը X-ի իր բլոգում դիմել է Բարաք Օբամային՝ հարցնելով՝ ինչո՞ւ վերջինը չի խոսել Արցախի հայերի բռնի տեղահանումների մասին, երբ դա տեղի էր ունենում երկու շաբաթ առաջ։ Աշխարհահռչակ ռոք երաժիշտը կիսվել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահի գրառմամբ, որում վերջինը նշում է, որ բոլոր ամերիկացիները պետք է սարսափած եւ վրդովված լինեն Իսրայելի վրա կատարված ահաբեկչական հարձակումներից եւ անմեղ քաղաքացիների սպանությունից։

«Մենք ցավում ենք նրանց համար, ովքեր մահացել են, աղոթում ենք պատանդների անվտանգ վերադարձի համար, եւ կանգնած ենք մեր դաշնակցի՝ Իսրայելի կողքին, երբ այն քանդում է Համասը: Մենք պետք է շարունակենք ձգտել արդար եւ կայուն խաղաղության՝ իսրայելցիների եւ պաղեստինցիների համար»,-ասվում է Օբամայի հաղորդագրության մեջ։

Ի պատասխան նրան՝ Թանկյանը գրել է,-«Սիրելի Բարաք Օբամա, ինչո՞ւ ոչինչ չասացիք երկու շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման մասին։ Դուք Ձեր պաշտոնավարման ընթացքում ձախողեցիք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ ոչ մի խոսք չեք ասել 120 հազար մարդու էթնիկ զտումների եւ 3000 տարվա իրենց բնիկ հայրենիքից նրանց՝ բռնի տեղահանման մասին»։

Leave A Reply

Your email address will not be published.