AnTuTu-ն կազմել է սեպտեմբերի լավագույն Android սմարթֆոնների ցանկը

0

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող AnTuTu կայքը հրապարակել է սեպտեմբերին ամենաբարձր վարկանիշն ստացած սմարթֆոնների ցանկը, որոնք աշխատում են Android OS-ով։ Ընդորում՝ վարկանիշը կազմված է օգտատերերի գնահատականների հիման վրա։

Առաջին տեղը զբաղեցրել է նոր ծալովի սմարթֆոնը՝ Honor Magic V2-ը, որն ստացել է դրական կարծիքների 98,26%-ը։ Առաջին տեղում այս թանկարժեք սմարթֆոնի հայտնվելը զարմացրել է AnTuTu-ի ներկայացուցիչներին։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Samsung Galaxy S23 Ultra-ն (96,09%) և Realme GT5-ը (94,69%):

Չորրորդ և հինգերորդ տեղերն զբաղեցրել են Nubia Z50 Ultra-ն (93,74%) և Vivo X90 Pro+-ը (92,73%)։

Samsung Galaxy S23-ի բազային տարբերակը վարկանիշում զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ 91,94% դրական ակնարկներով։ Դրան հաջորդում է Xiaomi 13 Pro-ն, որից գոհ է օգտատերերի 91,68%-ը։

Ութերորդ, իններորդ և տասներորդ տեղերում են Honor-ի սմարթֆոնները՝ համապատասխանաբար առաջատար Magic5 Ultimate-ը (90,97%), խաղային X40 GT-ն (90,96%) և Magic 5 Pro-ն (90,72%):

Նշվում է, որ վարկանիշային ցանկը կազմվել է սարքերի օգտատերերի կարծիքների հիման վրա։ Այս վարկանիշը ոչ մի կապ չունի AnTuTu-ում սմարթֆոնների կատարողականի և դրանց միավորների հետ։ Ցանկում ներառված են միայն ներքին շուկայի, այսինքն՝ Չինաստանի համար նախատեսված սարքերը։

Leave A Reply

Your email address will not be published.