Լոնդոնում մեկնարկում է ցուցահանդես՝ նվիրված Կոկո Շանելի արվեստին
Լոնդոնի V&A թանգարանում բացվում է ցուցահանդես՝ նվիրված լեգենդար կուտյուրիեր Գաբրիել Շանելի կյանքին եւ գործունեությանը, որն ավելի հայտնի է Կոկո Շանել անունով: Այս մասին գրում է Hypebae-ն։
Ցուցահանդեսը կրում է «Գաբրիել Շանել։ Նորաձեւության մանիֆեստը» անվանումը, որը փաստում է Chanel-ի տան էվոլյուցիան եւ դրա անհերքելի ազդեցությունը նորաձեւության արդյունաբերության վրա։ Հանդիսատեսին տեղափոխելու են 1910 թվականին ապրանքանիշի առաջին նորաձեւության բուտիկի բացումից մինչեւ 1971 թվականին Գաբրիել Շանելի վերջին հավաքածուի ցուցադրությունը: Ցուցահանդեսին կներկայացվեն ավելի քան 200 կերպարներ, աքսեսուարներ, օծանելիքներ եւ զարդեր, ինչպես նաեւ թանգարանի հավաքածուի հազվագյուտ իրեր:
V&A-ի տնօրեն Տրիստրամ Հանթը պատմում է. «Որպես գոյություն ունեցող ամենահաջողակ նորաձեւության տներից մեկը՝ Chanel-ը շատ բան է պարտական իր հիմնադիր Գաբրիել Շանելի ժառանգությանը։ Մենք ուրախ ենք համագործակցել Chanel-ի հետ»:
«Gabrielle Chanel. Fashion Manifesto»-ը կբացվի սեպտեմբերի 16-ին, տոմսերը կարելի է ձեռք բերել V&A կայքում։