Սեմ Ասգարին հայտարարել է, որ Բրիթնի Սփիրսը մի անգամ քնի մեջ հարձակվել է իր վրա
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Բրիթնի Սփիրսի եւ Սեմ Ասգարիի հարաբերությունների մասին։ Թվում է, որ դեռ շատ հուզիչ պատմություններ կլսենք այս զույգից։
Սեմ Ասգարին պատմել է, որ Բրիթնի Սփիրսը հարձակվել է իր վրա, երբ նա քնած է եղել, իսկ մի անգամ նույնիսկ կապտուկ է արել աչքի ներքեւում։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Զույգը ծանոթացել է 2016թ.-ին։ Մարզիկը նկարահանվել է երգչուհու տեսահոլովակում, որից հետո սիրավեպ է սկսվել։ Սփիրսը գտնվել է հոր խնամքի տակ, քանի որ նախկինում նյարդային խանգարման եւ թմրամիջոցների հետ կապված խնդիրների պատճառով նա ճանաչվել է մասնակի անգործունակ։ Նա չէր տնօրինում իր գումարը, չէր կարող ամուսնանալ կամ հղիանալ առանց հոր համաձայնության։ Ասգարին ակտիվորեն աջակցել է Free Britney ակցիային, կողքին էր, երբ նա դատարանի միջոցով հանեց խնամակալության բեռը, որից հետո նա ամուսնության առաջարկություն արեց:
Սիրահարներն ամուսնացել են անցյալ տարի։ Արարողության մանրամասները մամուլը չի լուսաբանել, սակայն հայտնի է, որ հարսանիքին ներկայացել է Սփիրսի նախկին ամուսինը՝ Ջեյսոն Ալեքսանդրը, ով փորձել է խանգարել։ Նրան բերման են ենթարկել եւ քրեական պատասխանատվության ենթարկել օրինախախտման ու վանդալիզմի համար։