Լեգենդար դերասան Ռոբերտ Դե Նիրոն 80 տարեկան է

0

Լեգենդար դերասան Ռոբերտ Դե Նիրոն 80 տարեկան է։ Նրա ընտանիքն ու մտերիմ ընկերները ժամանել են Նյու Յորք՝ նրա պատվին հատուկ ընթրիքը վայելելու։ Դե Նիրոյի ընկերուհին՝ Թիֆանի Չենն իրենց դստեր հետ եւս ներկա է եղել երեկույթին։

Հայտնի դերասանին շնորհավորելու էին եկել նրա ոչ պակաս հայտնի ընկերները։ Նրանց թվում են Փոլ Մաքքարթնին եւ նրա կինը՝ Նենսի Շեւելը, կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, «Աստղային պատերազմների» ստեղծող Ջորջ Լուկասը, դերասան Քրիստոֆեր Ուոքենը եւ իրավապաշտպան Ալ Շարփթոնը։ Հայտնի մարդկանց ցանկը դրանով չի ավարտվում։ Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոն բարձրացավ վինտաժ կարմիր BMW-ով: Դե Նիրոյի The Bronx Story-ի աստղ Չազ Պալմինտերին նույնպես եկել էր երեկույթին։

Ծննդյան ընթրիքին ժամանել է նաև Մարտին Սկորսեզեն, ով ինքնագրեր է ստորագրել ռեստորան մտնելու եւ դուրս գալու ժամանակ։ Դեւիդ Բլեյնը ներկայացել է մոտոցիկլետով եւ  արեւային ակնոցով։ Ներկա էին նաեւ Բեթ Միդլերը եւ Ջեյն Կրակովսկին:

Ավելի վաղ նրա դուստրը՝ Դրենա Դե Նիրոն, սոցցանցում հրապարակել էր հոր ծննդյան օրվա մասին գրառումը։ «Շնորհավոր գիտեք ում 80-ամյակը։ Ծնունդդ շնորհավոր, Բոբ: Շնորհավորում եմ ծննդյանդ 80-ամյակի առթիվ: Զվարճացիր այս երեկո»:

Վերջերս ծնվել է Դե Նիրոյի յոթերորդ երեխան։ Ապրիլի 6-ին ծնվել է օսկարակիր դերասանի դուստրը՝ Ջիա Վիրջինիա Չեն Դե Նիրոն։

Դե Նիրոյի առաջիկա ֆիլմը՝ «Ծաղկային լուսնի մարդասպանները», մայիսին Կաննի կինոփառատոնում արժանացավ 9 րոպե տեւողությամբ ծափահարությունների: Դեւիդ Գրանի 2017 թվականի ամենավաճառվող իրական կյանքի գրքի հիման վրա ֆիլմը «վեստերն ոճի էպիկական հանցագործության սագա է, որտեղ իսկական սերը հատվում է անասելի դավաճանության հետ»:

Leave A Reply

Your email address will not be published.