Քենդալ Ջեններն ընդգրկվել է լավագույն ինֆլուենսերների ցանկում

0

Քենդալ Ջենները նկարահանվել է Harper’s Bazaar-ի ամերիկյան հրատարակության սեպտեմբերյան շապիկի համար։ Այս մասին տեղեկանում ենք ամսագրի կայքից։

Ջենները կեցվածք է ընդունել նորաձեւության լուսանկարիչ Մարիո Սորենտիի օբյեկտիվի առջեւ։ Ոճաբանները սուպերմոդելի համար ընտրել են շրջազգեստ եւ թափանցիկ զուգագուլպաներ, որոնց վրայից փայլերով ու քարերով վարտիք։ Ոսկյա զարդերն ու սեւ ցածրակրունկ կոշիկներն ամբողջացրել են տեսքը։

Սուպերմոդելը ներառվել է «Icons 2023» ցուցակում, որը կազմվել է ժամանցի ինդուստրիայի 14 հայտնի մարդկանցից բաղկացած ամսագրի կողմից։ Ջեններից բացի, կազմում ընդգրկվել են երգչուհի Doja Cat-ը, դերասան Փոլ Մեսկալը, կինոռեժիսոր Նիա ԴաԿոստան, դերասանուհի Գրետա Լին, մոդել եւ ակտիվիստ Զայա Ուեյդը, բալետի պարող Ջեյմս Բ. Ուայթսայդը եւ այլք։

«Նրանք ոչ միայն խոսում են ներկա պահի մասին, այլեւ օգնում են այն սահմանել ու իմաստավորել։ Նրանցից յուրաքանչյուրն իր հետքն է թողել, իսկ ոմանք գուցե արդեն ներառվել են պատմության մեջ: Բայց ամենակարեւորը, նրանք բոլորն էլ հասկանում են, թե ինչ կարող է պատահել, երբ մեր աչքերը, սրտերը, միտքն ու էներգիան ուղղված են մեկ ուղղությամբ»,- գրել են Harper’s Bazaar-ի խմբագիրները:

Leave A Reply

Your email address will not be published.