Ռոլանդ Գասպարյանն ու կինը սպասում են երկրորդ երեխայի ծնունդին (ֆոտո)

0

Reincarnation խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանի եւ պարուհի Գայանե Հովհաննիսյանի ընտանիքում համալրում է սպասվում։

Ռոլանդն իր Ինստագրամյան էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում երեւում է կնոջ՝ Գայանեի կլորիկացած որովայնը։ Կադրում ընտանիքի անդամները կեցվածք են ընդունել լողափին։ Հայր ու դուստր մեղմ գրկել են ապագա մայրիկին։

«Սպասում ենք քեզ,մեր երկրորդ հրաշք։ #loading», — հրապարակումը մեկնաբանել է երգիչը։

Leave A Reply

Your email address will not be published.