Որքան գումար է Մարգո Ռոբին վաստակել հայտնի Բարբիի դերի համար

0

«Բարբի» ֆիլմն ամբողջ աշխարհում թողարկվել է հուլիսի 21-ին: Գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Մարգո Ռոբին։ Variety-ի փոխանցմամբ՝ 33-ամյա ամերիկացի հայտնի դերասանուհին իր դերի համար ստացել է մոտ 50 միլիոն դոլար։

«Բարբի» ֆիլմը, որը լայնորեն շրջանառվում էր դեռեւս պրեմիերայից առաջ, մեծ հաջողություն ունեցավ ու ըստ լրատվամիջոցների՝ արդեն ավելի քան 1 միլիարդ դոլար է հավաքել վարձույթում։ Հարկ է նշել, որ Ռոբին բացի գլխավոր դերից, նկարահանումներին մասնակցել է նաեւ որպես կինոնկարի պրոդյուսեր։ Ահա թե որտեղից է հոնորարի նման զգալի չափը:

Ի վերջո, միայն ամերիկյան կինովարձույթում պրեմիերայի առաջին օրերին «Բարբի»-ն վաստակել է մոտ 155 մլն դոլար։

Leave A Reply

Your email address will not be published.