Փաշինյանի ասուլիսի կարևոր թեզերը

0

ü   «Ընդհանրապես մեր կարծիքը հետևյալն է, որ ՀՀ-ն ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, այն տրամաբանությամբ, որ ԼՂ ներկայացուցիչները իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ, և մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում»:

Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ԼՂ իշխանությունը քննադատում է ՀՀ քաղաքականությունը և դիրքորոշումը՝ կապված ԼՂ ապագայի հետ: Մոտեցումների տարբերության ֆոնին հնարավո՞ր է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններից ԼՂ հարցը ընդհանրապես դուրս գա:

ü   ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով միջազգային մեխանիզմի շրջանակներում:

ü  «Կարծում եմ, որ ԼՂ ներկայացուցիչները, ժողովուրդը, Կառավարությունն այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող բոլոր հարցերը և ոչ միայն հարցեր առաջադրել և ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը, և ես կարծում եմ, որ դա է ճիշտ ճանապարհը»,- ընդգծեց վարչապետը լրագրողների հետ զրույցում։

ü   Հին աշխարհակարգը, ըստ էության, գոյություն չունի. ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը,  ոչ ոք չգիտի. Փաշինյան

ü   Միջազգային և աշխարհաքաղաքական  իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված և անկայուն․ Փաշինյան

ü  Հայաստանին սահմանակից երկրներից որևէ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություններ չունի և նույնիսկ ամենասուր հարցերի լուծման բանաձևը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է  դառնում շահերի հավասարակշռման արդյունքում:

ü  Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի և Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով և պետք է շարունակեն զարգանալ։

ü  Ռազմավարական առումով կարևոր է ընդգծել խաղաղության օրակարգի ամփոփոխելիությունը և մեր կառավարության հավատարմությունն այդ օրակարգին։

ü  ԼՂ ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ, երխոսության կողմ և մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով, միջազգային մեխանիզմի շրջանակներում: Կարծում եմ՝ ԼՂ ներկայացուցիչները՝ ժողովուրդը, կառավարությունը, այս բանաձեւի շրջանակներում հնարավորություն կունենան իրենց հուզող բոլոր հարցերը հասցեագրել և ոչ միայն հարցեր առաջադրել, ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև, որ շատ կարևոր է,  կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը, և ոչ միայն քաղաքական պատասխանատվությունը: Դա է ճիշտ ճանապարհը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում:

ü  Միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է և դիրքորոշում հայտնո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության հասցեագրման վերաբերյալ՝ այո, ԵԽ-ն  բանաձև է ընդունել այդ թեմայով, ԵԱՀԿ մշտական խորհդրի վերջին նիստում բազմաթիվ երկրներ միանշանակ դիրքորոշումներ են հայտնել, Արդարադատության միջազգային դատարանը հստակ դիրքորոշում է արտահայտել։ Այս ջանքերը բավարա՞ր են՝ ոչ։ Ես սա արձանագրում եմ, բայց մենք մի փոքր մոլորության մեջ ենք, որ միջազգային հանրությանն է պետք, այն ինչ մենք կարող ենք անել խնդրիր կարգավորման համար»,- ասաց Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում։

ü  Վարդան Օսկանյանի հայտարարություններում որևէ օգտակար բան չեմ տեսնում. Փաշինյան

ü  Եթե նախկին ԱԳ նախարարը կարող է բեկում մտցնել ղարաբաղյան բանակցություններում, կարծում եմ` իր պաշտոնավորման ընթացքում կարող էր այդ բեկումը մտցնել և բոլորիս տեսանելի դարձնել։ Ես արդեն գնահատականներ տվել եմ Օսկանյանի վարած քաղաքականությանը, մասնավորապես Մադրիդյան սկզբունքներին։

ü  Կաշկանդվածություն չունեմ Արցախի հարցով նախկին նախագահների հետ հանդիպելուց։ Պատերազմի օրերին եղել է նման նախաձեռնություն, բայց հետագայում նրանք հրաժարվել են մասնակցել։

ü  Փաշինյանն արձանագրում է` որ դեպքում ՌԴ խաղաղապահները դուրս կգան Լեռնային Ղարաբաղից

ü  Ըստ 2020 թ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության` մինչև 2025 թ ռուս խաղաղապահ ուժերի տեղակայումը ԼՂ–ում մի նպատակ ունի, որը արձանագրված է ՌԴ Դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ։

ü  Որոշման մեջ ասվում է, որ ՌԴ նախագահին թույլ է տրվում ԼՂ խաղաղապահներ գործուղել բնակչության զանգվածային սպանդը կանխարգելելու համար։

ü  Եթե ռուս խաղաղապահները որոշեն դուրս գալ ԼՂ–ից, դա նշանակում է, որ ԼՂ–ում նման վտանգ այլևս չկա։ Եթե կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր նման որոշում կայացնել` դուրս գալու մասին։

ü  Դա նաև նշանակում է, որ Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունը արդյունավետ է եղել, ու կողմերը արձանագրում են, որ խաղաղապահ զորակազմի տեղակայման անհրաժեշտություն չկա։

ü  ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա․ Փաշինյանը

ü  Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ որոշման կատարման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելը Հայաստանի գործիքակազմի մեջ է  և հասկանալիորեն մենք նաև այդ ուղղությամբ ենք  աշխատանքներ տանում:

ü  ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա,  կարելի է մեկ ժամում դիմել ՄԱԿ-ի ԱԽ: Խնդիրն այն է, թե այդ դիմելու արդյունքում որոշում կընդունվի թե ոչ, և եթե ընդունվի, ինչ որոշում կընդունվի:

ü    Այո, ՄԱԿ-ի ԱԽ-ն Արդարադատության միջազգային դատարանի իմպլեմենտացիոն մարմինն է, բայց նաև չմոռանանք, որ նա քաղաքական մարմին է: Մանավանդ նման հարցով ՄԱԿ-ի ԱԽ դիմելու քայլը պետք է բավարար չափով նախապատրաստված լինի, քննարկված լինի անդամ երկրների հետ, ինչը մենք անում ենք:

ü    Այո, մենք կարող ենք ասել, որ ՌԴ-ն այս պիտի անի, ԱՄՆ-ն այս պիտի անի, ԵՄ-ն այս պիտի անի, Ադրբեջանն այս պիտի անի, բայց մենք պետք է ձևակերպենք նաև, իսկ ԼՂ ղեկավարությունն ի՞նչ պետք է անի այդ ճգնաժամը հաղթահարելու հարցում։

ü  Իմ ասուլիսի ուղերձն այն է , որ մենք այդ բանաձևերով ոչ մի հարց չենք լուծելու։ Առնվազն այդ բանաձևերից անդին է պետք մտածել՝ հասկանալով, որ դա չի երաշխավորում, որ մեր հարցերը կլուծենք:

ü    Մենք պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ ամբողջ աշխարհը քնում-արթնանում է ու մտածում՝ բա Ղարաբաղի կամ Հայաստանի հարցը ոնց լուծե՞նք:  Դա մեր խնդիրն է և մենք պետք է գտնենք լուծման ձևերը: Դա չի նշանակում, որ օրինակ, ՌԴ-ին պետք չի այդ լուծումը:

ü    ՌԴ-ում կան խնդիրներ, դրան գումարած, սա խնդիր է Ռուսաստանի համար։ Ե՛վ ռեպուտացիոն խնդիր է, և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական, որ ՌԴ խաղաղապահ առաքելությունը ԼՂ-ում է և՛ մեծ հաշվով այդ առաքելությունը դրված է կասկածի տակ: Որովհետև երբ ասում ենք հումանիտար ճգնաժամ, երբ ասում ենք մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա, դա մեծ խնդիր է

ü    Ես Արցախի նախագահի հետ գործնականում ամենօրյա շփումների մեջ է:

ü  Բանակցային սեղանի շուրջ ես չեմ լսել, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին:

ü   Ինձ համար հասականալի չեն դիրքորոշումները, որոնք հնչում են Լեռնային Ղարաբաղից, որոնք բացառում են բանակցությունները Ադրբեջանի հետ:

ü  Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականություն։ Իհարկե ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված խնդիր կա, և այդ խնդիրը պետք է հասցեագրվի։ Բայց կա նաև մեծ անվստահություն` Հայաստանի կողմից Ադրբեջանի և Ադրբեջանի կողմից Հայաստանիի նկատմամբ:

ü  Հայաստանի Հանրապետության կառավարությունը արգելելով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ արգելվում է Ադրբեջանին ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը։

ü  Մարդիկ կան ասում են՝ ինձ հետաքրքիր չէ 29 հազար 800 քառակուսի կմ-ն, բայց անձամբ ինձ այն շատ հետաքրքիր է, ես դրա վարչապետն եմ։ Սա չարձանագրելը նշանակում է Հայաստանը գցել անորոշության մեջ, ինչը մենք արել ենք, և մեզ թվացել է, թե կյանքը պարզ է։

ü  Տարբեր տեսակի քարտեզներ հրապարակելով մեզ թվացել է՝ շատ պատմական բան ենք անում, իսկ իրականում մենք Հայաստանը լղոզել ենք անէության մեջ ու չենք հասկացել կամ հասկացել ենք, բայց ոչինչ չենք կարողացել անել։

ü  Կվերադառնա այն ժամանակը, երբ մենք պետություն չունեինք։ Եվ ես, որպես վարչապետ, իրավունք չունեմ այդ հարցը ֆոկուսից դուրս թողնելու։

ü   Վաշինգտոնյան հարթակը տարբերվում է մեկ կարեւոր հանգամանքով այնտեղ լսում են բանակցող կողմերին, տեսնում համաձայնության կողմերը չեն կարողնաում հասնել, գաղափարներ են առաջարկում։ Աշխարհաքաղաքական խնդիրների զարգացմանը զուգընթաց մենք տարբեր երկրներից ոչ պոզիտիվ հայտարարություններ ենք լսում։

ü  Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ միջազգային հանրությունը ուզում էր ԼՂ հարցի այս լուծումը կամ այն լուծումը. Ոչ,  միջազգային հանրությունն ուզում է ԼՂ հարցի ցանկացած լուծում

ü  Հայաստանն ու ԼՂ-ն առանձին մոլորակի վրա չեն, կա Ադրբեջանը, մյուս տարածաշրջանային գործոնները կան, գլոբալ շահեր կան, և մեզ պետք է տեղավորվել այդ շահերի մեջ մեր շահերով, և ոչ թե  մեր շահերով հակադրվել այդ բոլոր շահերին:

ü  Իսկ ո՞վ է ասում, որ անհատական կամ անձնական մակարդակով այդքան թուքումուր ուտելը այդքան հեշտ ու հաճելի գործընթաց է, նույնիսկ եթե ինչ-որ կաբինետում ես աշխատում, որը համարվում է հանրապետության թիվ մեկ աշխատասենյակ:

ü  Ընդդիմադիրներն ինձ մեկ մեղադրում են հողեր հանձնելու մեջ, մեկ մեղադրում են չհանձնելու մեջ։ Մեկը մյուսին չեզոքացնում է, դրա համար եմ ես մինչև հիմա ՀՀ վարչապետն եմ: Այդ նույն սուբյեկտների կողմից մեղադրանքները մեկը մյուսին չեզոքացնում են: Համ ասում են՝ տվիր, համ ասում են՝ չտվիր: Մի մասն ասում է՝ դավաճան, տվիր, մյուս մասն ասում է՝ դավաճան, պիտի տայիր:

ü  Գլոբալ առումով՝ հունիսի 15-ից ի վեր Լաչինի միջանցքի բացման հարցով որևէ քննարկում կամ գործողություն արդյունք չի տվել, բայց եղել են իրավիճակներ, որ օպերատիվ կառավարվել են վատթարից խուսափելու համար։ Միշտ չէ, որ այդ որոշումների մասին հայտարարվում է։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ü  Հիմա դուք ինձ մեղադրում եք, որ ես ոչ թե դատարանների դռների հետևում եմ ինչ-որ բան անում, այլ առաջ եմ, այո, դատարանների դռները փակում էինք, բայց դա արել ենք բոլորի աչքի առաջ։

ü  Կառավարութունը դատական համակարգի անկախացման համար բարձրացնում է դատավորների աշխատավարձերը, որ դատավորները սոցիալական պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ ունենան։

ü  ՀՀ-ում կան դատավորներ, որոնք ոչ թե ընտրովի, այլ հանձնարարովի արդարադատություն են իրականցնում։ Կան դատավորներ, որոնք ինչ որոշում ասես կարող են կայացնել, ես համոզվել եմ այս հինգ տարիների ընթացքում՝ կան դատավորներ, որոնք որևէ սահմանափակում չունեն։

ü  Իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսվեն:

ü   Քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, պատերազմի հավանակությունը շատ մեծ է… սա ֆիքսենք, և մյուս կողմից հարցը, որ կա շարժում, որ ՀՀ վարչապետին արգելենք խաղաղության պայմանագիր ստորագրի: Այս երկու հասկացությունների բալանսն էլ եմ ուզում, որ հասկանանք: Խորհրդային միությունն ու Գերմանիան միմյանց հետ խաղաղության պայմանագիր ստորագրեցին, հետո կարճ ժամանակ անց պատերազմ սկսվեց, և նման իրավիճակներ պատմության ընթացքում եղել են:

ü  Մենք ասում ենք, որ մենք չենք պատրաստվում ցանկացած փաստաթուղթ, որի վերևը գրված է խաղաղության պայմանագիր տակը ստորագրենք: Դա մեր ամենամեծ մտահոգությունն է, որ մենք ստորագրենք խաղաղության այնպիսի պայմանագիր, որը կապահովի խաղաղություն, կամ ապահովելու հնարավորինս մեծ շանսեր ունենա:

ü  Եթե կողմերից մեկն անընդհատ խոսում է ագրեսիվ տոնայնությամբ, ատելության քարոզ ա տանում, դա էլ խաղաղությանը նպաստող գործոն չէ, որովհետև այդ ատելության մթնոլորտում այդ խաղաղության պայմանագիրը կարող է չգործել:

ü  Խաղաղության պայմանագրի բացակայությունը կրկնապատկում է պատերազմի հավանականությունը:

Leave A Reply

Your email address will not be published.