Մեկնարկում է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը

0

Հուլիսի 5-ին, ժ․ 11․00-ին «Արմենիա Մարիոթ Երևան» հյուրանոցի «Լևոն Կիլիկիա» սրահում տեղի կունենա Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի (6 IMCA) նախագահության անդամների մամուլի ասուլիսը։

Բանախոսներ՝

  • համագումարի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյան
  • համագումարի համանախագահ, բժիշկ Գևորգ Յաղջյան
  • համագումարի համանախագահ, բժիշկ Համբարձում Սիմոնյան
  • համագումարի գիտական խորհրդի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը
  • Թեմա՝ Հուլիսի 6-8-ը անցկացվող Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումար
  • Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը (6 IMCA) տեղի կունենա հուլիսի 6-8-ը Արմենիա Մարիոթ Երևան հյուրանոցում։ Համագումարին և դրա շրջանակում տեղի ունեցող 23 սատելիտային սիմպոզիումներին մասնակցելու են առողջապահական և բժշկական ոլորտի շուրջ 2000 ներկայացուցիչներ՝ Հայաստանից և Սփյուռքից։ Համագումարի պլենար բանախոսների թվում են համաշխարհային հռչակ վայելող մասնագետներ Ջոն Բիլեզիկյանը, Վիկեն Բաբիկյանը, Ռոջեր Հաջարը, Նոռա Փաշայանը, Յակոպո Բաուսսանոն, Շարոն Չեքիջյանը, Շանթ Շեխերդիմյանը, Ուէյն Գրոդին, Բագրատ Ալեքյանը, Արմեն Հարությունյանը, Ավագ Գահվեջյանը և Ռուբեն Վարդանյանը։ Համագումարին Արցախի բժիշկները մասնակցելու են առցանց ձևաչափերով։

Leave A Reply

Your email address will not be published.