Երեխաների արյան մեջ հայտնաբերել են վտանգավոր «հավերժական քիմիական նյութեր»

0

Յուրաքանչյուր հինգերորդ երեխայի արյան մեջ ՊՖԱՍ «հավերժական քիմիական նյութերի» խտությունը գերազանցում է անվտանգության սահմանը, ինչը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների առողջության համար։ Բերգենի համալսարանի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է International Journal of Hygiene and Environmental Health-ում։

Բերգենի հետազոտության շրջանակում, որն իրականացվել է 2016թ., հետազոտողները հավաքել են 6-16 տարեկան երեխաների արյան նմուշները՝ ուսումնասիրելու համար պեր- եւ պոլիֆտորալ նյութերը (ՊՖԱՍ)։ ՊՖԱՍ չորս տեսակ առկա է եղել բոլոր երեխաների մոտ։ Բացի այդ, երեխաների 22 տոկոսի մոտ ՊՖԱՍ մակարդակները գերազանցել են անվտանգության սահմանը, որը սահմանել է Սննդամթերքների անվտանգության եվրոպական գործակալությունը։ Դա նշանակում է, որ այդ մակարդակները վտանգավոր են առողջության համար։

ՊՖԱՍ-ը սինթետիկ քիմիական նյութեր են, որոնք պարունակվում են տարբեր սպառողական ապրանքներում, ներառյալ հագուստը, կոսմետիկան, ներկերը եւ հակաայրվածքային ծածկով խոհանոցային սպասքը։ Դրանց բարձր կայունության պատճառով որոշ ՊՖԱՍ-ներ կուտակվում են բնության, սննդի մեջ եւ մարդու օրգանիզմում։ Աղտոտված սնունդը եւ խմելու ջուրը ՊՖԱՍ հիմնական աղբյուրներն են մարդու համար։

ՊՖԱՍ ազդեցությունը կապված է առողջության համար մի քանի բացասական հետեւանքների հետ, ներառյալ երեխաների մոտ պատվաստանյութերի հանդեպ ռեակցիայի նվազումը, մարմնի զանգվածի պակասումը ծնվելիս եւ քաղցկեղի որոշ տեսակները։ Ապրանքների վերահսկման եւ անվտանգության եվրոպական վարչությունը (EFSA) 2020թ. սահմանել է երեխաների արյան մեջ ՊՖԱՍ առավելագույն խտության թույլատրելի մակարդակը, որի դեպքում պատվաստանյութերի արդյունավետության նվազում տեղի չի ունենում։

Leave A Reply

Your email address will not be published.