«Ալաշկերտը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչի հետ
«Ալաշկերտի» և գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի միջև պայմանագիրը երկարաձգվել է «1+1» տարի ձևաչափով, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Ավարտված մրցաշրջանում մեր ելույթները, խաղի որակի բարձրացումը, դրական արդյունքները և ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հաջողված աշխատանքն ազդակ հանդիսացան, որպեսզի երկարաձգենք պայմանագիրը և շարունակենք մեր աշխատանքը:
Բազում անելիքներ ունենք, որպեսզի էլ ավելի ուժեղացած մոտենանք թե Կոնֆերենցիաների լիգային, թե մեր Պրեմիեր լիգային: Բոլոր մրցաշարերում ձգտելու ենք առավելագույնին»,- պայմանագրի երկարաձգումից հետո նշել է Վահե Գևորգյանը:
«Ալաշկերտի» նախապատրաստական ծրագրերի և թիմում սպասվող փոփոխութունների մասին ակումբը կտեղեկացնի առաջիկայում։