«Per Amore»․ Ջորջիո Արմանին նոր ինքնակենսագրական է թողարկել

0

Ջորջիո Արմանին նոր ինքնակենսագրական է թողարկել, որը կոչվում է «Per Amore»: Գիրքը լինելու է 2015 թվականին լույս տեսած պատկերազարդ հատորի շարունակությունը՝ ի պատիվ համանուն դիզայներական ապրանքանիշի 40-ամյակի։ Այդ մասին գրում է WWD-ն։

Գրքում ներառված են Արմանիի անձնական լուսանկարները՝ վաղ մանկությունից մինչեւ հայտնի ընկերների ու մոդելների հետ նկարներ: Նոր հրատարակությունը ներկայացնում է Արմանիի կյանքի իրադարձությունների մասին պատմվածքի ընդլայնված տարբերակը։

«Ընտրեցի մի վերնագիր, որը եւ՛ մեղմ է, եւ՛ սադրիչ, որն իմ բնավորության հրաշալի արտացոլումն է: Ես պրագմատիկ ու ռացիոնալ եմ, բայց իմ բոլոր գործողությունները բխում են սրտից: Ահա թե ինչու այս գրքում հավաքված անհամաչափ մտքերը գրված են «սիրուց», — ասել է դիզայները:

Գրքում Արմանին իրեն բնորոշում է որպես «մարդ, ով գործը տանում է մինչեւ վերջ, ոչ թե պարզապես խոսում դրա մասին»:

Leave A Reply

Your email address will not be published.