Բրյունետի երկրորդ փորձի տեսանյութն ու Future Lover երգի հայերեն կատարումը

0

Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջը հրապարակել է Բրյունետի մրցութային երկրորդ փորձի տեսագրությունից հատված։ Այն կայացել էր երեկ՝ մայիսի 4-ին, որի ֆոտոշարքն արդեն ներկայացրել էինք։ 

Մի քանի վայրկյան տեւողությամբ տեսանյութում ներկայացված է Բրյունետի կենդանի կատարումը, որը արժանացել է սոցիալական ցանցի օգտատերերի հավանությանը։ Շատերը նկատել են, որ երգչուհին երգում է «մքուր» ու անկաշկանդ։

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան էջն էլ նոր տեսանյութ է հրապարակել, որում երգչուհին Future Lover երգը կատարում է հայերեն տեքստով։ «Ինչպես կհնչեր Future Lover-ը հայերեն»,-գրված է մակագրության մեջ։

Իսկ թե ինչպես կհնչի Future Lover-ը եվրատեսիլյան բեմում՝ ամբողջական տարբերակով, կբացահայտենք մայիսի 11-ին՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը։ Բրյունետը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո։ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը մայիսի 9-ինն է, եզրափակիչը՝ 13-ին։

Leave A Reply

Your email address will not be published.