Snapdragon 8 Gen 2, լավ տեսախցիկներ և մարտկոց, IP68 պաշտպանություն. ցուցադրվել է Motorola Edge+ (2023) ֆլագմանային սմարթֆոնը

0

Motorola-ն ներկայացրել է իր Motorola Edge+ (2023) ֆլագմանային սմարթֆոնը, որը բավականին հետաքրքիր բնութագրեր ունի: Այն մի շարք առավելություններ ունի Pixel 7 Pro-ի, iPhone 14 Pro Max-ի և Samsung Galaxy S23 Ultra-ի նկատմամբ և արժե ավելի քիչ՝ ընդամենը 800 դոլար:

Ինչպես տեղեկացնում է GSMarena.com-ը, սմարթֆոնը հիմնված է Qualcomm Snapdragon 8 Gen 2 մեկ չիպային հարթակի վրա, մարտկոցը բավականին մեծ է՝ 5100 մԱ/ժ հզորությամբ, 68 Վտ լարային և 15 Վտ անլար լիցքավորման աջակցությամբ։

Ուշադրության է արժանի նաև AMOLED էկրանը՝ 165 Հց կադրերի հաճախականությամբ։ Էկրանի անկյունագիծը՝ 6,67 դյույմ է, լուծաչափը՝ 2400×1080 պիքսել։ Ունի նաև HDR10 + տեխնոլոգիայի և Dolby Vision-ի, ինչպես նաև էկրանի մատնահետքերի սկաների աջակցություն: Էկրանը պաշտպանված է Gorilla Glass Victus ապակիով, ինչպես առջևում, այնպես էլ հետևում:

Սարքի հիմնական տեսախցիկն ունի երեք մոդուլ.

  • 50 ՄՊ, f/1.8, (լայն), 1/1.55″ 1.0 մկմ, բազմակողմանի PDAF, OIS,
  • 12 ՄՊ, f/1.6, (հեռաֆոտո), 1/2.93″, 1.22 մկմ, PDAF, 2x օպտիկական խոշորացում,
  • 50 ՄՊ, f/2.2, 114˚ (գերլայն), 1/2.76″ 0.64 մկմ, AF:

Առջևի տեսախցիկն ունի 60 ՄՊ հզորությամբ սենսոր:

Հեռախոսը ստացել է նաև IP68 պաշտպանություն. սա ստանդարտ է, որը ենթադրում է, որ տվյալ սարքը բացարձակ հերմետիկ է․ փոքր մասնիկները (փոշին), կամ խոնավությունը չեն կարող ներթափանցել կորպուս։

Նորույթն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի մայիսի 25-ից։ Հեռախոսի 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակը կարժենա 800 դոլար:

Leave A Reply

Your email address will not be published.