«Եվրատեսիլ 2023»-ում Դանիայի ներկայացուցիչ Reiley-ն կատարում է Բրյունետի Future Lover երգը (վիդեո)

0

«Եվրատեսիլ 2023»-ում Դանիայի ներկայացուցիչ Reiley-ն կատարել է Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետի Future Lover երգի cover տարբերակը, որը զետեղել է TikTok-ում։ Տեսանյութը դիտվել է  մոտ 125 հազար անգամ, ունի 11 հազարից ավել հավանում եւ 400-ից ավել մեկնաբանություն, որոնցից դատելով՝ 26-ամյա երգչի հետեւորդները գնահատել են երգի նրա տարբերակը։

Reiley-ն, ի դեպ, բավական ակտիվ է սոցիալական ցանցերում։ TikTok-ում նա ունի 10 միլիոն եւ ավելի հետեւորդ։ Երգիչը մրցույթում ներկայանում է Breaking My Heart երգով, որը կատարելու է երկրորդ կիսաեզրափակչին՝ 1-ին համարի ներքո։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը Future Lover երգը, նույնպես, ներկայացնելու է մրցութային երկրորդ օրը՝ հաջորդելով դանիացի երգչին՝ 2-րդ համարի ներքո։ 

Leave A Reply

Your email address will not be published.