Մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում տարեցտարի նվազում է

0

2022 թվականին Հայաստանում մինչեւ մեկ տարեկան  երեխաների մահացությունը 2021 թվականի տվյալների համեմատ նվազել է 0,2 տոկոսով։ Այս մասին ապրիլի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին»  զեկույցի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ընդ որում, մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում անկումը կազմել է 0,6 տոկոս:

«Մայրական մահացության ցուցանիշը նույնպես տարեցտարի նվազում է։ 2021 թվականին, ցավոք, կորոնավիրուսի պատճառով մահացության աճ ունեցանք։ Բանն այն է, որ դելտա շտամը բավականին ագրեսիվ էր հղիների նկատմամբ։ Այնուամենայնիվ, մենք կարողացանք վերադառնալ նախակորոնավիրուսային ցուցանիշներին եւ 2022 թվականին գրանցեցինք մահվան ընդամենը 8 դեպք»,- ասաց նախարարը։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի հունվար-հոկտեմբերին երկրում մահացել է 22 579 մարդ, ինչը 15,9 տոկոսով պակաս է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից եւ 12,8 տոկոսով պակաս է 2020 թվականի տասը ամիսների ցուցանիշից։

Leave A Reply

Your email address will not be published.